Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 05:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին՝ «Չարքանդ» կոչվող տարածքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 11-րդ կմ-ին. տարբեր մեծության քարեր (մոտ 30 խմ) թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատված, ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհը և հեռացրել են մանր քարերը. ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է: