Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Ապրիլի 24-ի՝ իշխանությունների կազմակերպված միջոցառումներին և դրանց հասցեին հնչող քննադատություններին: «Մենք ցույց տվեցինք ազգայինի մեր ընկալումը և, այո՛, հակադրեցինք այդ ընկալումը այն հին ընկալումներին, որոնք ես անվանում եմ ատկատային ընկալումներ, որովհետև ոմանք նաև չեն խորշել թերևս ազգային միջոցառումների տակ որոշակի ատկատներ ապահովել»,- հայտարարել է Փաշինյանը: Ինչպես տեսնում ենք՝ վարչապետը կրկին անգամ հանցագործության մասին հաղորդում է տալիս առանց անուններ նշելու: Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը շատ ավելի կոնկրետ էր թիրախավորում այս կամ այն պաշտոնյային, երբ խոսում էր վերջինիս ատկատների կամ օրինակ՝ օֆշորային սկանդալների մեջ թաթախված լինելու մասին: Արդյո՞ք վարչապետը մոռացել է, որ իր ընդդիմադիր տարբերակը ժամանակին կարծիք էր հայտնում, որ Դիլիջանի դպրոցն ունի օֆշորային ծագում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներքաշված է օֆշորային սկանդալի մեջ, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ատկատներ է վերցնում: Էլեկտրիկ Երևանի ակցիաների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման պատճառը կառավարության ճոխությունն ու ատկատներն էին: Նա նաև պնդում էր, որ Հայաստանի հանքաարդյունաբերության առյուծի բաժինը օֆշորում է: Այս բոլոր հայտարարությունները, կարծես թե, մոռացվել են հեղափոխությունից հետո, հետևաբար տրամաբանական հարց է առաջանում՝ կամ այդ ատկատները և օֆշորները չեն եղել և ընդդիմադիր Փաշինյանին պարզապես ձեռնտու չէ այսօր վերհիշել ժամանակին արված պոպուլիստական և մերկապարանոց պնդումները, կամ Փաշինյանին ձեռնտու չէ այսօր վերհիշել այդ մեղադրանքները: Ի դեպ, եթե խոսում ենք օֆշորի մասին, ապա պետք է նշել, որ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ օֆշորային գոտիներից Հայաստան հոսող կապիտալը հեղափոխությունից հետո ավելացել է: Մինչդեռ նախկին ատկատների և օֆշորների մասին մոռացած վարչապետն այսօր կրկին անանուն մեղադրանքներ է հնչեցնում, ինչը, մեղմ ասած, անլուրջ է…
Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է տվել. ինչո՞ւ մոռացվեցին նախկին «ատկատները»
20:02 - 27.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
27/04/20 20:47
Բերման է ենթարկվել կոմունալ վճարումների դեմ բողոքի ակցիա իրականացնող երգահան Միքայել Մարգարյանը (տեսանյութ)
01/12/20 19:19
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 35 քաղաքացի
13/09/24 14:30
Մեր ղեկավարը խեղկատակ է, որ իրենց երեխան Բաքվում լիներ, սենց անտերության կմատնեի՞ն. բողոքի ակցիա (տեսանյութ)
09/07/24 11:34
Արցախում տուն, հարազատների գերեզմաններ ունեմ, ո՞վ ա որոշել, որ ես չեմ կարող վերադառնալ. բողոքի ակցիա (տեսանյութ)
21/09/22 22:41
Ռուսաստանում բողոքի ցույցեր են` կապված մասնակի մոբիլիզացիայի հետ. կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)
17/05/22 10:26
Զեյթունի բաժնում տեղ չկար, հիմա էլ տանում են Էրեբունու բաժին. Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել (տեսանյութ)
03/05/22 12:48
Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան