Ռուսաստանում կինը դիմել է մասնավոր հիվանդանոցի գինեկոլոգին: Որոշ ժամանակ անց նրան է զանգահարել մի տղամարդ, ով ներկայացել է որպես բժիշկ Առնոլդ Կարապետյան և առաջարկել է օնլայն խորհրդատվություն անցկացնել: Հաճախորդուհին մի պահ կասկածել է նման ընդունելության նպատակահարմարության վրա, սակայն բժիշկը հայտարարել է, որ այն ընդունված պրակտիկա է համավարակի օրերին:
«Ես տեսախցիկը տեղադրեցի, նա ինձ ասաց՝ ինչպես անել, ինչպիսի դիրք ընդունել, որպեսզի կարողանա տեսնել այն խնդիրը, որ ես ունեի»,- ntv.ru-ի փոխանցմամբ՝ ասում է տուժողը՝ Մարիան: Կնոջ խոսքով՝ Կարապետյանը նաև խնդրել է սենյակը ավելի լուսավոր դարձնելու համար մի կողմ քաշել վարագույրները, այն ինչ պետք է ընդամենը բուժում նշանակեր:
Սակայն խորհրդատվության փոխարեն Կարապետյանն անսպասելի խորհուրդ է տվել Մարիային՝ ինչպես բանկային քարտին փոխանցել մեծ գումար: Հայազգի բժիշկը շանտաժի է ենթարկել կնոջը՝ սպառնալով, որ համացանցում կտեղադրի կնոջ «օնլայն ընդունելության» կադրերը:
Մարիան խաբեբային միայն ընդունելության համար է վճարել՝ 3 հազար ռուբլի, իսկ պահանջվող գումարը հրաժարվել է տալ: Այժմ նա պատրաստվում է իր փաստաբանի հետ միասին դիմել ոստիկանություն, սակայն դեռ մնում է պարզել խաբեբայի ինքնությունը: