Բելառուսի Ուղղափառ եկեղեցին հաստատել է, որ Սմոլևիչի շրջանի Մալիե Լյադի գյուղում գտնվող Սուրբ Ավետարանչական եկեղեցում, որտեղ ապրիլի 19-ին՝ Զատկի տոնին եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր որդու՝ Նիկոլայի հետ, կորոնավիրուս են հայտնաբերել:
Ներկայումս Սմոլևիչի շրջանի Մալիե Լյադի գյուղի արական ուղղափառ մենաստանում կարանտին է հայտարարված, հայտնում է svaboda.org-ը:
Բորիսովի թեմի մամուլի քարտուղար Իգոր Վասկոն ասել է, որ վանքում հիվանդներ չկան, սակայն այն փակվել է համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Նա նաև ասել է, որ վանքի բոլոր 20 բնակիչները վանքում են և կատարում են իրենց պարտականությունները: