Ապրիլի 28-ին Երեւանի ավագանու նիստում  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի դիտարկմանը, որ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը հայտարարել է, որ քաղաքապետի կինն իրեն  առաջարկել է աշխատանքից հեռանալու դիմում գրել, ասել է. «Ես բամբասանքներին չեմ անդրադառնում»:

 

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, թե քաղաքապետի կինը խառնվում է քաղաքապետարանի կադրային քաղաքականությանը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Մենք ունենք շատ մեծ ծրագիրը, որը ԵՄ-ից իմ կինն իր ընկերներով բերել է Երեւան: 5.3 մլն եվրոյի ծրագիր է: Այսինքն ինքը միշտ, նաեւ իմ քաղաքապետ դառնալուց առաջ, հիմա էլ, նաեւ իմ բոլոր ընկերները օգնում են ինձ շատ հարցերում:

Չկա մարդ Հայաստանում եւ Սփյուռքում, որ կարող է խառնվել քաղաքապետարանի կադրային քաղաքականության մեջ: Այդ քաղաքականությունը տանում եմ ես»: