ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ադեկվատ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Այլ պնդումների համաձայն, ինչպես, օրինակ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է իր էջում գրել, Արթուր Դանիելյանն ինքն է հարձակվել Աժ փոխնախագահի վրա։ «Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,-գրել է Բաբաջանյանը։