Մինչև հիմա մենք աջակցել էինք էլեկտրաէներգիայի մինչև 10 հազար ամսական սպառում ունեցող բաժանորդներին։ Հիմա որոշել ենք աջակցել նաև այն սպառողներին, որոնք ունեն 10 հազար մեկ դրամից մինչև 25 հազար դրամի էլեկտրաէներգիայի սպառում՝ փետրվար ամսվա համար և 30 հազար մեկ դրամից մինչև 40 հազար դրամ գազի սպառում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կոմունալ ճգնաժամին։
«Այս պարագայում կունենանք 207.837 էլէեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ»,– ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում