Գլխավոր դատախազի ներկայացրած՝ 2019 թվականի տարեկան հաշվետվությունն ինքին առանձին վերցված բավական հաջողված փաստաթուղթ է թվում, մինչև այն համեմատության մեջ չենք դիտարկում մինչ հեղափոխական տարիների, մասնավորապես՝ 2017 թվականի ցուցանիշների հետ, դրան գումարենք նաև 2018 թվականի ցուցանիշերը, որոնք ոչնչով ավելի ոգևորիչ չեն: Դիցուք՝
2017 թվականին Հայաստանում գրանցվել է 20.258 դեպք , 2018-ին՝ 22.551. 2019-ին՝ 26.850.
2017 թվականին նախապատրաստվել է 40.611 նյութ, 2018-ին՝ 54.245, 2019-ին՝ 58.290
2017-ին անավարտ էր մնացել 2388 քրեական գործ, 2018-ին՝ 5551 , 2019-ին՝ 5136
2017-ին ձերբակալվել է 968 անձ,2018-ին՝ 1019, 2019-ին՝ 935
Սրանք ամբողջական թվերը չեն, իհարկե, սակայն ցույց են տալիս մեկ ակնհայտ հանգամանք. մինչ հեղափոխությունն Արթուր Դավթյանը շատ ավելի պրոդուկտիվ է եղել իր պաշտոնում կամ վերջինս կաշկանդված չի եղել որոշակի օբյեյկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով և կարողացել է իր աշխատանքը կատարել ավելի որակով և նպատակային: Եվ զարմանալին թերևս այն է, որ այն ժամանակվա Արթուր Դավթյանից ընդդիմադիր Փաշինյանը դժգոհ էր, բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր Փաշինյանն ԱԺ ամբիոնից «քուանշ» անում Դավթյանին: Մինչդեռ այսօր, երբ Դավթյանը ցույց է տալիս աշխատանքի շատ ավելի վատ ցուցանիշներ, իսկ մյուս ցուցանիշներն այնքան չնչին են բարելավված, որ դրանք դժվար է անվանել հեղափոխական, Փաշինյանը կոլլեգիայի նիստում գովասանքի խոսքեր է շռայլում Դավթյանին և նույնիսկ մեդալ շնորհում: Հարց է առաջանում՝ եթե մեդալը արդյունավետ աշխատանքի համար չէ, ինչի՞ համար էր…