14:25
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են անձրևներ

Հայաստանի տարածքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ «Արմենպրես»ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մայիսի 2-ի ցերեկը կնվազի 2-4աստիճանով, 3-5-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին, 2-6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։


Առաջարկում ենք նաև
Լրահոս