Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը կարող է տևել մոտ երկու տարի: Մարդկությունը չի կարողանա այն հսկողության տակ առնել, քանի դեռ COVID-19-ով չի վարակվել աշխարհի բնակչության մոտ երկու երրորդը: Սրանք Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության կենտրոնի փորձագետների ուսումնասիրության տվյալներն են՝ գրում է mk.ru-ն:
Ըստ Bloomberg-ի՝ այս վիրուսը, հավանաբար, ավելի դժվար է վերահսկել, քան գրիպը: Պատճառն դրա՝ հիվանդության ախտանիշներ չունեցող մարդկանցից տարածվելու ունակությունն է:
Շատ գիտնականներ նշում են, որ կորոնավիրուսի համավարակը կարող է ընթանալ ալիքաձև: Մինեսոտայի փորձագետները համաձայն են նրանց հետ: Ավելին, այդ ալիքները կարող են շարունակվել նաև 2022 թվականից հետո:
Աշխարհի երկրների կառավարությունները այժմ պետք է ելնեն այն մտադրությունից, որ համավարակը «շուտով չի ավարտվի»: Սա նշանակում է, որ բնակիչները պետք է պատրաստվեն «առաջիկա երկու տարում հիվանդության հնարավոր պարբերաբար վերսկսմանը»:
Մասնագետներն այժմ կենտրոնացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման վրա: Նրանք նշել են, որ այդ պատվաստանյութերը կարող են մատչելի լինել փոքր քանակությամբ՝ դեռևս 2020 թվականից սկսած: