«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը ԱԱԾ են կանչվել։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն:

Ըստ աղբյուրի՝ ԱԱԾ-ն պահանջել է, որ նրանք նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, թեև, Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

Աղբյուրը նաև գրում է, որ ձերբակալվել է վարորդներից մեկը, «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ խուզարկություն է իրականացվում «UՅուքոմ» ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրյանի բնակարանում: