Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի ուղիղ միացմամբ կշփվի երկրպագուների հետ:

Մայիսի 8-ին՝ Երևանի ժամանակով 21։00-ին, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) Ինստագրամի էջի հյուրը Հայաստանին բազում գոլեր պարգևած, աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանն է, ով ներկայումս խաղում է իտալական «Ռոմա» ակումբի կազմում։ Հարցազրույցը կլինի հայերեն։