Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների կողմից որոնվում է Լոռու մարզի Ծաթեր գյուղի բնակիչ 37-ամյա Գուրգեն Գևորգյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է մայիսի 1-ին իր կնոջ մորը դաժանաբար սպանելու համար:
Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել, ապա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տարիներ առաջ հոգեբուժարան անհիմն ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառով Գ. Գևորգյանը մայիսի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել է, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: