Մամուլում տեղեկատվություն կա, որ կորոնավիրուս է հաստատվել վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկի մոտ, և վարչության աշխատակիցները թեստավորվել են: Տեղեկատվության մանրամասները ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը պարզեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից:

«Առանձին դեպքերում նման տեղեկատվություն չի տրամադրվում՝ հաշվի առնելով անձնական և բժշկական գաղտնիքը: Սակայն կարող եմ ասել, որ մեկ հոգու մոտ գրանցվել է կասկածելի դեպք, եղել է հետազոտություն»,-նշեց Գևորգյանը: