Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա են իրականցնում Ռուսաստանի Դաշնության հայ քաղաքացիները, որոնք երկու ամիս է, արտակարգ դրությամբ պայմանավորված, ստիպված մնացել են Հայաստանում: Բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացիներին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, սակայն, ոչ մի հստակ պատասխան չտվեց հարցի լուծման մասին:
«Վարչապետը մեզ մոտեցավ, ասաց, որ մեր մասին գիտեն ու զբաղվում են այդ հարցով, հիմա մեր հույսը մեծ է, որ խնդիրը կլուծվի: Ժամկետներ չնշեցին, որովհետև Վրաստանի կողմից էլ է շատ բան կախված: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է ելք գտնի, հակառակ դեպքում ոչ մի առաջխաղացում չի լինի այս իրավիճակում»:
Քաղաքացիները նշեցին, որ խնդիրներ ունեն ու արգելքի առաջ են կանգնած նաև ՀՀ մի շարք քաղաքացիներ, որոնց ընտանքիներն են ՌԴ-ում, և նրանք երկու ամիս շարունակ չեն կարողանում վերադառնալ տուն: Նրանց պնդմամբ' իրենց մուտքը ՌԴ թույլատրված է, արգելողը Հայաստանն ու Վրաստանն են:
Ի պատասխան լրագրողի հարցին, թե քանի հոգի է սպասում ՌԴ վերադառնալու հնարավորությանը, քաղաքացին ասաց՝ 87 մեքենա կա և 300 մարդ, որոնց միակ պահանջը մեկնելն է: