Նոր Հայաստանում ՏՄՊՊՀ անդամներ ընտրելիս իշխանության ներկայացուցիչները հանրությանը համոզում էին, որ այս ՏՄՊՊՀ-ն չի կրկնելու նախկինի կոռուպցիոն ուղղին, չի մտնելու խոշոր տնտեսվարողների հետ հանցավոր համաձայնության մեջ և չի դառնալու կտուր վերջիններիս համար: ՏՄՊՊՀ անդամներն էլ ենթադրվում էր, որ կլինեն համեստության և օրինապաշտության վառ տիպարներ: Այդպես է դա, թե ոչ՝ պետք է հարցնել թերևս Սամվել Ալեքսանյանին, մինչդեռ ՏՄՊՊՀ անդամների ֆինանսական հայտարարագրերից երևում է, որ վերջիններս էլ որոշակիորեն կարող են ոտք մեկնել հայտնի բիզնեսմենի հետ: Նրանք նույնպես միլիոնատերեր են՝ թեկուզ և ոչ դոլարային: 

 


Օրինակ՝ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարագրել է 10,500,000.00 ՀՀ դրամ և 6,500.00 ԱՄՆ դոլար: Ընդհանուր եկամուտները կազմել են 15,827,689.00 ՀՀ դրամ: Գևորգյանի կինը՝ Հռիփսիմե Մուշեղյանը, ի դեպ, ամուսնուց հարուստ է: Նա հայտարարագրել է 17,085,978.00 ՀՀ դրամ: 


ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը հայտարարագրել է 24,500,000.00 ՀՀ դրամ, 30,000.00 ԱՄՆ դոլար և 23,000.00 եվրո: Կարապետյանի կինը՝ Աշխեն Ավանեսյանը, հայտարարագրել է 132,000.00 ռուբլի և 1,210.00 ԱՄՆ դոլար: 


ՏՄՊՊՀ անդամ Էդգար Ճաղարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, ի դեպ, առանց ավտոմեքենայի: Նա հայտարարագրել է նաև 50,000.00 ԱՄՆ դոլար և 9,200,000.00 ՀՀ դրամ: 

ՏՄՊՊՀ անդամ Արեն Դանիելյանը հայտարարագրել է 9,200,000.00 ՀՀ դրամ, 20,000.00 ԱՄՆ դոլար: Որպես այլ եկամուտներ Դանիելյանը նշել է 806,002.00 և 1,160,000.00 ՀՀ դրամը: 

ՏՄՊՊՀ անդամ Կարեն Սեդրակյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, TOYOTA PRIUS 1.5 ավտոմեքենան, 5,000,000.00 ՀՀ դրամ և  10,000.00 ԱՄՆ դոլար: Կարեն Սեդրակյանի կինը՝ Լիլիթ Ջհանգիրյանը, հայտարարագրել է 100,000,000.00 դրամով ձեռք բերված անհատական բնակելի տուն, 20,000,000.00 ՀՀ դրամ և 40,000.00 ԱՄՆ դոլար: