Pornhub պոռնոկայքի Twitter-ի էջում հրապարակվել է լուսանկար՝ «Pornhub-ն ունի ամենահաճելի լսարանը: Փորձի՛ր փոխել կարծիքս» գրառմամբ:
Հրապարակման մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր դրական են արձագանքել գրառմանը՝ կատակելով, որ «հենց այդ պոռնոկայքում են հաճախ կարևոր խորհուրդներ ստանում»:
Սակայն, հրապարակումն արժանացել է նաև քննադատությունների: Օգտատերերը նշել են, որ Pornhub-ում տեղ են գտնում մանկական պոռնոգրաֆիկ բնույթի հոլովակներ, տեսանյութեր՝ լի բռնությամբ և այլասեռվածությամբ, որոնք դիտում են հազարավոր մարդիկ:
«Pornhub-ը հպարտությամբ իր հարթակում հրապարակում է բռնությամբ լի հոլովակներ, որոնց հեռացնելու համար շաբաթներ են պահանջվում: Իսկ այդ տեսանյութերը տեղադրողները գումար են վաստակում դրանից: Կտրե՛ք ձեր ձայնը»,- գրել է օգտատերերից մեկը: