«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է կորոնավիրուսային համաճարակի արդյունքում ստեղծված իրավիճակի մասին:

«Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ մրցաշարերի վերադարձին: Մենք գիտենք, որ առանց հանդիսականի դա անսովոր կլինի մարզադաշտում:

Մի անգամ ես խաղացել եմ դատարկ տրիբունաների պայմաներում, ինձ համար դա տարօրինակ էր թվում, և այո, մենք չէինք ցանկանա բաժանվել մեր ընտանիքներից: Բայց տեսնենք, թե ինչպես կլինի:

Վարակման վտանգը ամենուր է: Երբ դուրս ես գալիս տնից, ռիսկն արդեն կա: Հետևաբար, պետք չէ շատ մտածել դրա մասին, հակառակ դեպքում երբեք չես ցանկանա դուրս գալ:

Բայց մենք հասկանում ենք, որ կարևոր է հետևել բոլոր կանխարգելիչ միջոցառումներին»,- Մեսսիին է մեջբերում Mundo Deportivo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը