Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ Կառավարության շենքի դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայությամբ։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով միջադեպին վերաբերող մեր հարցին՝ ասաց. «Ընդամենը կառավարություն մուտք գործելու պահին շենքի դիմաց գտնվող քաղաքացիներից մեկը բարձր գոռացել է։ Այլ բան չի գրանցվել, դա նույնիսկ միջադեպ չի եղել»։
Հարցին, թե Ավինյանն ու քաղաքացին ծանոթ են եղել՝ խոսնակը չպատասխանեց:
Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Կառավարության շենքի դիմաց սպասող քաղաքացին արագ մոտեցել է Ավինյանին, խոսել է նրա հետ, բղավել, ապա փորձել հարձակվել վրան։