Ճապոնիայի Երեխաների առողջության և զարգացման ազգային կենտրոնի աշխատակիցները, պատմության մեջ առաջին անգամ, նորածնին ցողունային բջիջներ են փոխպատվաստել, գրում է Gazeta-ն: Վիրահատության պահին փոքրիկը եղել է ընդամենը վեց օրական: Երեխան տառապել է միզուղիների ցիկլի խանգարմամբ՝ լյարդում սպիտակուցների նյութափոխանակության խախտման պատճառով: Նման դեպքերում հիվանդներին անհրաժեշտ է լինում լյարդի փոխպատվաստում, սակայն միայն երեք ամսականից մեծ հիվանդների դեպքում է կատարվում նման միջամտությունը: Ճապոնացի բժիշկները որոշել են ցողունային բջիջները փոխպատվաստել: Ճապոնացի բժիշկները կշարունակեն ուսումնասիրել այս մեթոդը` ավելի ընդլայնելով նման մեթոդի կիրառումը: