Իտալուհին 100 եվրոյով վիճակախաղի տոմս է գնել և շահել Պաբլո Պիկասոյի 1 միլիոն եվրո արժողությամբ կտավը, հայտնում է France Info ռադիոկայանը:
«100 եվրոյով՝ 1 Պիկասո» ակցիան իրականացվում է «Օգնել ուրիշներին» ոչ առևտրային կազմակերպության ղեկավարությամբ, որը միջոցներ է հավաքում բարեգործական կազմակերպությունների համար:
Իտալուհի Կլաուդիա Բորգոնյոն շահել է Պիկասոյի «Նատյուրմորտ» (1921թ.) կտավը: Նրա տոմսը միակ շահողն էր ավելի քան 51 հազար վիճակախաղի տոմսերի մեջ:
Ակցիայի շրջանակում, ընդհանուր առմամբ, հավաքվել է ավելի քան 5 միլիոն եվրո՝ հօգուտ CARE կազմակերպության, որը օգնություն է տրամադրում Աֆրիկայի բնակիչներին:
Վերջին անգամ Պիկասոյի գործերից շահել է մի 24-ամյա ամերիկացի՝ 2013 թվականին: