Մոսկվայի գազանանոցում մահացել է Սատուրն միսիսիպյան ալիգատորը, որն իբր պատկանել է Հիտլերին, տեղեկացնում են սոցցանցերում գազանանոցի էջերը։ Հարկ է նշել, որ կոկորդիլոսը մահացել է 84 տարեկան հասակում, ինչը բավական շատ է այս տեսակի ներկայացուցչի համար։ սովորաբար ալիգատորներն ապրում են 30-50 տարի, հայտնում է «ՄԿ»-ը։

Սատուրնը ծնվել է ԱՄՆ-ում՝ 1936 թվականին, ավելի ուշ նրան տեղափոխել են Բեռլինի գազանանոց, որտեղից նա փախել է 1943թ․ գնդակոծությունից հետո։ Թե որտեղ է կոկորդիլոսը թաքնվել երեք տարի, հայտնի չէ։ Բրիտանացիները գտել են նրան 1946թ․ եւ հանձնել են ԽՍՀՄ-ին։ Այսպես լեգենդը բնակություն է հաստատել մոսկովյան գազանանոցում։

Գազանանոցում Սատուրնի հայտնվելուց հետո ծնվել է լեգենդ, որ նա եղել է Հիտլերի անձնական հավաքածուում։ «Սակայն եթե թեկուզ տեսականորեն նա պատկանել է որեւէ մեկին, կենդանիները մասնակից չեն, պատերազմներին եւ քաղաքականությանը, անհեթեթ է նրանց մարդկային մեղքերի մեջ մեղադրելը»,- ասում են գազանանոցի աշխատակիցները։ Գազանը շատ քմահաճ էր ուտելիքի հարցում եւ հիշում էր իր կողմից վստահված խնամողներին, պաշտում էր խոզանակով մերսումը, իսկ եթե նրան ինչ-որ բան դուր չէր գալիս, կարող էր կրծոտել ուտելիքը մատուցելու համար նախատեսված մետաղյա մատուցարանները եւ բետոնե դեկորացիաները։ Սատուրնին կհավերժացնեն Դարվինի թանգարանում։