14 միլիոն ֆունտ ստեռլինգ. նման գումար է շրջանառվում հերթական կոռուպցիոն սկանդալում, որում ներգրավված են Ադրբեջանի պետական պաշտոնյաները, գրում է լոնդոնյան Evening Standart պարբերականը:
Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հետաքննում է ամուսնական զույգին պատկանող փողի աղբյուրները:
Բրիտանական բանկերում նրանց հաշիվները սառեցվել են, քանի որ կասկածներ կան, որ դրանք ձեռք են բերվել օֆշորում գրանցված բազմաթիվ ընկերություններում կոռուպցիայի և փողերի լվացման միջոցով:
Հիմքեր կան ենթադրելու, որ այդ միջոցները լվացվել են հայտնի «Ադրբեջանական լվացքատուն» սկանդալի շրջանակում, երբ իշխանության գումարները հայտնվում էին Արևմուտքում՝ գույք ձեռք բերելու համար:
Գործի նյութերը հանձնել են Լոնդոնի դատարան, սակայն ամուսինների անունները չեն բացահայտվել:
Հատկանշական է, որ ամուսինների իրավունքները պաշտպանում է նույն փաստաբանը, որը վարել է Ադրբեջանում դատապարտված Միջազգային բանկի ղեկավարի կնոջ ՝ Զամիրա Հաջիևայի գործերը: