Վերջերս Հայաստանի ԶԼՄ-ներից մի քանիսում հայտնվել էր «Օդում մնացած կրիմինալը պատից կախված հրացան է» վերնագրով մի հրապարակում: Այս նյութում հայտարարվում է, իբր թե Հայաստանի իշխանությունները որոշել են այսուհետ հրաժարվել հայրենի կրիմինալի հնարավորություններն օգտագործելուց: Դեռ ավելին. «…իշխանությունը պետք է փորձի և փորձում է ձևավորել նոր էլիտա, որի հիմնական չափանիշը լինելու է կրիմինալի մաս չկազմելը»: Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե կրիմինալն է կազմում այսօրվա իշխանական էլիտայի մի մաս: Պարզվում է հակառակը' այսօրվա էլիտան է կազմում ընդամենը կրիմինալի մի մաս: Եվ ստրատեգիա է մշակվում ձևավորել այնպիսի էլիտա, որն արդեն չհանդիսանա կրիմինալի մի մաս: Այսինքն հիմքը, խարիսխը կրիմինալն է, և իշխանությունը, իշխող վերնախավը լավագույն դեպքում կարող են կազմել այդ կրիմինալի ընդամենը մի մասը: Եվ չնայած, Գյումրու նախկին քաղաքապետին հերթական ընտրություններին մասնակցելու թույլտվություն չտալուց բացի, այլ օրինակներ հանրությանը հայտնի չեն, ընդհանրացում է արվում, իբր թե այժմ իշխանությունը որոշել է «յան տալ» հայրենի կրիմինալից: Հետևանքները, բնականաբար, լինելու են աղետալի: Եվ նորից Գյումրու նախկին քաղաքապետի օրինակով մեզ է ներկայացվում սպառնալից մի եզրահանգում- ընդհանրացում. «…Այսպիսով, լուսանցքում է հայտնվում մի ուժ, որը, տիրապետում է, մի կողմից, զգալի նյութական ռեսուրսների, մյուս կողմից' հսկայական ներհամակարգային ինֆորմացիայի, և այդ ուժը լուսանցք մղվելով քաղաքականության մեջ, փորձում է հասկանալ իր տեղն ու դերը նոր քաղաքական համակարգում: Եվ Վարդան Ղուկասյանի սպառնալիքները հենց անկյուն քշվածի վարք են բնութագրում ու ավելին չեն, քան ինքնապաշտպանության հուսահատ փորձ, չնայած վստահ եմ, որ Գյումրու նախկին քաղաքապետը հոյակապ հասկանում է, որ նման տեքստը, առավելևս նման քայլերը որևե ընկալում չեն կարող գտնել նոր քաղաքական իրականության պայմաններում, սակայն անկյուն քշվածից ամեն բան սպասելի է»: Կրիմինալի կողմից իշխանությանն ուղղված սույն վերջնագիրը ներկայացնելուց հետո, բնականաբար, նույնպես «անկյուն քշված» իշխանություններին առաջարկվում է ելք այդ սարսափելի իրավիճակից. «Ուստի, իշխանությունները պետք է լրջորեն մտածեն քաղաքականությունից դուրս հանվող կրիմինալի «աշխատանքի տեղավորման» մասին: Բնական է, դա չպետք է լինի ոչ Ազգային Ժողովը, ոչ ՏԻՄ-ը, սակայն ակնհայտ է, որ օդում մնացած կրիմինալը նման է պատից կախված հրացանի, որը մի օր կրակելու է»: Հասկացողը կհասկանա, վախեցողն էլ կվախենա: Իսկ մենք, որպես համերաշխության նշան, և հետագա արնահեղությունները կանխելու կամ գոնե մեղմելու համար, մեր կողմից առաջարկում ենք հետևյալ անհետաձգելի միջոցառումների ցանկը. 1. 2013 թվականի ապրիլի 9-ի ժամը 24.00-ց սկսած կրիմինալը Հայաստանում հայտարարել որպես քաղաքականապես անապահով խավ և անցնել նրան քաղաքական նպաստների վճարումների և այլ փոխհատուցումներ հատկացնելու մեխանիզմների մշակմանը: 2. Հաստատել Հայաստանի վաստակավոր կրիմինալ, և Հայաստանի ժողովրդական կրիմինալ պատվավոր կոչումները, որոնք շնորհվելու են ամեն տարի երկրի բարձրագույն ղեկավարության կողմից' վարչապետից ոչ ցածր պաշտոնյայի ձեռքով: 3. Քրեական տարակարգեր ունեցող բոլոր անձանց հավասարեցնել իրենց աստիճանով գիտության, արվեստի, ռազմական և այլ ոլորտների տարակարգերին' նշանակելով համապատասխան տարեկան նպաստ' նաղդ գումարի, ծխելիքի և ծակվելիքի տեսքով: 4. Հայաստանի Հանրապետության ամենամյա բյուջեում հատուկ տողով առանձնացնել պետության կողմից «օբշչագին որպես օտմազկա» հատկացվող գումարը' ՀՆԱ-ի տաս տոկոսի ոչ պակաս չափով: 5. Անցկացնել ամենամյա «Հայաստանի լավագույն կրիմինալ «Հայաստանի լավագույն կրիմինալ համայնք» մրցույթը: Որպես պարգևատրում հաղթող համայնքից մինչև հաջորդ տարվա մրցույթի հաղթողի ի հայտ գալը, մեկ տարի ժամկետով հաղթող համայնքից տարհանել բոլոր իրավապահ կառույցները: 6. Նոր քրեական օրենսգիրք մշակելու նպատակով կազմել հանձնաժողով, որի աշխատանքները համակարգելու է կրիմինալի առաջադրած և կազմած համապատասխան մարմինը: 7. Տարվա ցանկացած եղանակին, առաջին իսկ պահանջով, կրիմինալին տրամադրել անվճար և անպատիժ լիցենզիաներ' մարդասպանության, թալանի, ավազակային հարձակման և նման այլ գործողությունների իրականացման համար' ըստ դիմող կողմի նախասիրության: 8. Նախկինում պաշտոններ զբաղեցրած կրիմինալ տարրերի համար, պետության հաշվին ապահովել իրենց աշխատավայրի պայմանների բացարձակ նմանակ պայմաններ, ապահովելով միջին գումարային վաստակը' նախկին ամսական աշխատավարձի և ունեցած օտկատի չափով: 9. Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների որոշումները, ինչպես նաև երկրի նախագահի հրամանագրերը օրինական ուժի մեջ են մտնում միայն կրիմինալի կողմից դոբրոյի արժանանալուց հետո: 10. ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատանքները վերահսկելն ու ուղղորդելը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը Հայաստանի կրիմինալի մենաշնորհն է: Ինչ արած, առաջարկները շատ համեստ են, բայց երկիրն էլ է չափից դուրս համեստ ու աղքատ: Իսկ հիմա, մինչև էն մեր չեղած գումարներից էլի փայ հանենք հայրենի, հիմա էլ պաշտոնաթող կրիմինալի բարգավաճ կյանք քաշելու համար, մեզ բացատրեք, համենայնդեպս, մի քանի բան. 1. Ինչ փաստացի հիմքեր ու նախանշաններ կան, որ կրիմինալը Հայաստանում մղվում է դեպի քաղաքականության լուսանցք: 2. Ումից են այդպես հուսահատ պաշտպանվում հայրենի կրիմինալ տարրերը, որ նրանցից արդեն կարելի է սպասել ամեն ինչ: Այդ ով է նրանց անկյուն քշել և ինչի համար: Ինչ փաստեր և դեպքեր են հայտնի: 3. Եթե իշխանական կառույցներից նա իրոք դուրս է մղվում, ապա ինչ տեղ ու դեր է փնտրում' Քամյուի և Սարտրի էքզիստենցիալ տվայտանքներից էլ տանջալի, հայ պետության ու հասարակության մեջ հայրենի մեր կրիմինալը: Ամբողջ աշխարհում կրիմինալի համար հայտնի են հետևյալ ապրելաձևերը. ծաղկել-բարգավաճել, եթե չի գործում օրենքը, բոլորի նման աշխատել, կամ էլ, եթե դա զապադլո է, նստել, երբ գործում է օրենքը: Այնպես որ, այդ տեղն ու դերն ասածն ավելի քան պարզ են ու հայտնի: 1.Իսկ գուցե նախ պետք է պատասխան տան, թե այդ ինչպես և որտեղից են գոյացել նրանց այդ «զգալի նյութական ռեսուրսները»: 2. «Հսկայական ներհամակարգային ինֆորմացիային» տիրապետելու և դրա հնարավոր արտահոսքի մասին թող մտածեն նրանք, ովքեր ժամանակին կրիմինալին փայատեր են դարձրել այդ ինֆորմացիային: Չենք կարծում, որ դա պետական կամ ազգային կարևոր գաղտնիքներ են: Ամենաշատը' չբացահայտված սպանությունների, մութ գործարքների և այլ անմաքուր քայլերի մասին կարող է գնալ խոսքը: Նյութը թողնում է գողականների կողմից իշխանության հանդեպ բացահայտ շանտաժի տպավորություն: Դե երևի մարդիկ դրա տեղն ու իրավունքն ունեն: Թող իշխանություններն էլ պատասխանը տան: Եթե, իհարկե, ի զորու են:
Առաջարկում ենք նաև
25/10/18 17:10
Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգության ապահովումը պետք է լինի պետական հոգածության առարկա
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
27/06/22 13:00
Հակասանիտարական ու համաճարակային վտանգ՝ Աբովյան քաղաքում. կեղտաջրերը ողողել են պետական կառույցների տարածքը
14/04/20 19:12
Արտակարգ դրության պայմաններում բռնության ռիսկն ավելանում է. ՄԻՊ-ը 13 ահազանգ է ստացել
08/11/19 14:01
Գրական հայերենը մեր ընդհանրական ինքնության առանցքներից մեկն է, այն պետք է մշտապես պետական հատուկ հոգածության տակ պահել
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
01/02/24 14:48
Սիրտս վկայում է՝ ընտրություններից առաջ Նիկոլը կալանավորելու է իր եղբորը՝ Արտակ Փաշինյանին․ Զոհրաբյան
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան