Առաջին անգամ չինացի գիտնականները կարողացել են առանձնացնել SARS-CoV-2 կենդանի վիրուսը հիվանդների կղանքից: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Emerging Infectious Diseases ամսագրում:

Ըստ գիտնականների՝ վիրուսի փոխանցման հավանականություն կա կենսագործունեության թափոնների մասնիկների ներշնչման միջոցով: Ամենայն հավանականությամբ, 2003-ին SARS-ի բռնկման ժամանակ Հոնկոնգում մի շենքի բնակիչներն հենց այս կերպ էին վարակվել:

Մասնագետները նկարագրել են COVID-19- ի դեպքը Ուհան քաղաքի 78-ամյա բնակչի մոտ: 2020 թվականի հունվարի 17-ին հիվանդը հոսպիտալացվել էր այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են տենդը, հազը եւ կրծքավանդակի՝ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ստացված աննորմալ արդյունքը: Հունվարի 22-ին հիվանդը միացվել էր թոքերի արհեստական շնչառության սարքին, իսկ փետրվարի 20-ին մահացել էր:

Պոլիմերազային շղթայի ռեակցիայի միջոցով արված անաիզի արդյունքները ցույց էին տվել, որ հունվարի 27-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում հավաքված կղանքի նմուշներում վիրուս է առկա: Հետաքրքիր է, որ կղանքն ավելի շատ վիրուսային պարունակում էր նույնիսկ ավելի վիրուսային ՌՆԹ կար, քան շնչառական քսուքներում:

Գիտնականներին հաջողվել էր նաեւ կենդանի վիրուս գտնել այլ հիվանդներից հավաքված կղանքներից: Մասնագետների կարծիքով՝ դա ապացուցում է, որ կղանքում պարունակվող վիրուսը COVID-19-ի տարածված դրսեւորումն է: Սա նաեւ ցույց է տալիս վարակման հնարավորությունը բերանա-կղանքային կամ աերոզոլային ճանապարհով: