ԽՍՀՄ առաջին նախագահ, Միջազգային հասարակական հիմնադրամի սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների ղեկավար Միխաիլ Գորբաչովը համարում է, որ իր քաղաքական կարիերան հաջողված էր:

«Պետք է ասեմ, որ իմ կարիերան հաջողակ էր և ստացված լավ առումով: Այն կարիերիստական չէր»,- նշել է Գորբաչովը «Բաց դասախոսության» ժամանակ դոկումենտալ ֆիլմերի և “РИА Новости” լրատվական Կենտրոնում:

Երկար տարիների ընթացքում քաղաքական գործչի առաջին հասարակական ելույթի թեման դարձավ «Մա՞րդն է փոխում պատմությունը, թե՞ պատմությունն է փոխում կյանքը»:

Գորբաչովը նշել է, որ իր ամբողջ կյանքը եղել է քաղաքական: «Երիտասարդ տարիներին զբաղվել եմ հասարակական աշխատանքով դպրոցում, համալսարանում, իսկ 1955թ-ից այն արդեն դարձավ մասնագիտական քաղաքական գործունեություն»,- նշել է նա:

Հասմիկ Մանուկյան