Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը գրում է․
«Նկարում մեր թիմի սպորտի վարպետներն են, երկուսն էլ Ձյուդոիստ։ Նրանցից Գևորգ Խիթարյանն ավելի վաղ է միացել մեր թիմին և մեկուսարաններից մեկում աշխատել է մեկուսացված կոնտակտավոր հայրենակիցների հետ, իսկ Արման Արամայիսյանը մի փոքր ուշ միանալով մեր թիմին, ներկայում Գևորգի հետ ակտիվորեն մասնակցում են մեր հայրենիք ժամանող քաղաքացիների ինքնամեկուսացման գործընթացին' օդանավակայանից թիմի այլ անդամների հետ ուղեկցելով յուրաքանչյուր վերադարձած քաղաքացու դեպի իր ինքնամեկուսացման վայր։
Նրանց երկուսի մեջ էլ սպորտով պայմանավորված պատասխանատվության բարձր զգացումն ու դիմակայելու ունակությունը թույլ են տալիս չքնել, օգնել մեր հայրենակիցներին: Նրանք հաճույքով են կատարում իրենց ստանձնած պարտավորությունը, ինտեգրվել են բժշկական մեր մեծ թիմին և պատվով կատարում են հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը։
Ի դեպ, նրանք երկուսն էլ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողներ են։