Մայդան չի լինելու Բելառուսում: Այս մասին այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետական անվտանգության հանձնաժողովի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Belta֊ն:

 
 
 

«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Այս հանդիպմանը ես ուզում եմ նախազգուշացնել ձեզ և բոլոր այդ «մայդանիստներին», որ Բելառուսում «մայդաններ» չեն լինելու», - շեշտեց Բելառուսի առաջնորդը: Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորեց չկիրառել համեմատություններ։ «Վերջերս հարևան երկրի թերթը գրեց, որ մենք ունենք նոր փաշինյաններ, նոր զելենսկիներ, և ունենք գրեթե այնպիսի իրավիճակ, ինչպես Հայաստանում կամ Ուկրաինայում էր: Ես պետք է ասեմ, որ իրավիճակը այլ է։ Մենք չունենք Փաշինյան և Զելենսկի՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում այստեղ։ Նրանք՝ Զելենսկին և Փաշինյանը, տաղանդավոր մարդիկ են, և, ամենակարևորը, իրենց երկրի հայրենասերները։ Ես նրանց արդեն մոտիկից հանդիպել եմ: Նրանք նվիրված են իրենց երկրին», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Պետության ղեկավարն ընդգծել է, որ ոչ ոք չի խանգարում բացեիբաց արտահայտել իրենց տեսակետը, բայց օրենքի շրջանակը պետք է պահպանվի: