Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 
 
 
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գլորիա» ֆաբրիկայում կորոնավիրուսով վարակված 3 աշխատակից կա։ Նշենք, որ քիչ առաջ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր լուսանկար, թե ինչպես են ֆաբրիկայի աշխատակիցները նստում ավտոբուս։ Փաշինյանը լուսանկարին կից արել էր նաեւ գրառում. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։