Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդերլանդները միավորվել են՝ եվրոպական տարածքում SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութի արտադրությունն արագացնելու նպատակով։ Նիդերլանդների առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Եվրոպայի 4 խոշորագույն տնտեսությունները համատեղ դիտարկում են տարբեր խոստումնալից նախաձեռնություններ և բանակցում դեղագործական տարբեր ընկերությունների հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։