Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չնայած կորոնավիրուսի համավարակի ընթացքում դիմակ կրելու խորհուրդներին՝ դրանց առկայությունը չպետք է ստեղծի պաշտպանվածության կեղծ զգացում՝ փոխանցում է Reuters-ը:

«Դիմակներն ինքնին ձեզ չեն պաշտպանում COVID-19-ից»,- ասել է Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է դիմակ կրել, սակայն դրանք վարակից պաշտպանվելու ընդամենը մեկ միջոց են:

Նա նշել է, որ բնակչությունը պետք է հետևի նաև հիգիենային և կուտակված մարդկանցից հեռավորությանը: