Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի կողմից տեղակայված լաբորատորիան կորոնավիրուսի ախտորոշման մոտ յոթ հազար թեստ է անցկացրել՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
«Հայաստանում վարակի դեմ պայքարում նշանակալի ներդրում ունի ռուսական նորագույն բջջային ախտորոշիչ լաբորատորիան … Այստեղ իրենց աշխատանքի ընթացքում ռուս մասնագետները անցկացրել են մոտ 7 հազար թեստ», – ասել է Կոպիրկինը:
Դեսպանը նշել է, որ լաբորատորիան գործում է ապրիլի 8-ից Երևանում: Բացի այդ, Ռուսաստանը Հայաստանին է հանձնել ավելի քան 40 հազար թեստ։