Վիգեն Ավետիսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ Տեղեկատվությունը Լուրեր.com-ի հետ զրույցում հաստատեց Վիգեն Ավետիսյանը:
«Երեկ եմ ստացել ծանուցումը, հետևաբար հունիսի 11-ից այևս չեմ աշխատում: Ազատման պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ: Թերևս այդ հարցն ուղղեք վարչապետի աշխատակազմին կամ վարչապետին»,-ասաց նա:
Ավետիսյանը նշեց, որ իր դիմումի համաձայն չի հեռացել աշխատանքից:
Հարցին, թե հնարավոր է իրեն այլ աշխատանքի են տեղափոխելու, Ավետիսյանը պատասխանեց, որ չգիտի: