ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը շատ հավանական է համարում, որ վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի եւ պատգամավորական անձեռնմխելիությունից կզրկի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Այս մասին այսօր' հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Այս գործողությունների հետեւում հենց այս ողջ գործընթացն է կախված եւ մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել եւ պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը քննվել, մենք ամեն ինչ հավանական համարում ենք, քանի որ մեր հայտարարությունից հետո մեր բոլոր տարածքային կառույցներում հատկապես Գեղարքունիքի մարզում մտել են խուզարկության, բերման են ենթարկել, նույնիսկ երեխաների հեռախոսներն են առգրավվել: Միայն հստակ կարող ենք արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել: