Մենք, ըստ էության, մեր քաղաքացիներին առաջարկել ենք երկու համաշխարհայնորեն ապացուցված ամենաարդյունավետ մեթոդները կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մինչև մենք այս պայմանները չպահենք, չի հաղթահարվելու այս համաճարակը, կամ հաղթահարվելու է հետևյալ կերպ՝ բոլոր նրանք, ովքեր պիտի մահանային, կմահանան, ու դրանից հետո միայն թվերը կիջնեն: Սա նշանակում է, որ մենք այսօր մեր վարքագծով մեր հարյուրավոր, եթե ոչ հազարավոր քաղաքացիների ուղղակի դատապարտում ենք մահվան»,-ասաց նա:
Վարչապետ Փաշինյանը կոչ արեց դիմակ կրել ամենուր և հանել միայն սնվելիս, իսկ սնվելու ժամանակ էլ պահպանել սոցիալական հեռավորությունը: