Երևանի ամենահին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ սկսված աղմուկը, կարծես թե, չի դադարում: Քաղաքապետարանի կառուցապատման ծրագիրը մի կողմից կեցության տարրական պայմաններ ունենալու հույս է առաջացրել Ֆիրդուսի բնակիչների շրջանում, մյուս կողմից շարժել ակտիվիստների զայրույթը: Հարցը թեժ քննարկումների է հանգեցրել նաև քաղաքապետարանում: Ավելի քան երեք ժամ տևած քննարկումների արդյունքում այդպես էլ հստակ չարձանագրվեց՝ ի վերջո կյանքի կկոչվի նախագիծը, թե ոչ:
ԼՈՒՐԵՐ.com-ի նկարահանող խումբը եղել է Ֆիրդուսի թաղամասում և նկարահանել, թե ինչ պայմաններում են տարիներ շարունակ բնակվում քաղաքի ամենահին թաղամասի բնակիչները: