ԱԺ այսօրվա քվեարկություններին իմքայլականներից չեն մասնակցել Սասուն Միքայելյանը և Թագուհի Թովմասյանը: Ըստ տեղեկությունների՝ Սասուն Միքայելյանը վատառողջ է, իսկ Թագուհի Թովմասյանը մայրացել է: Իշխող «Իմ քայլը» խմբակցության 88 պատգամավորներից խորհրդարանի նիստին ներկա են և քվեարկությանը մասնակցեցին 86-ը: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ևս մասնակցեց քվեարկությանը: Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկեց ԱԺ պատգամավորական անձեռնմխելիությունից։ Կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ՝ 0։ Քվեարկությանը մասնակցեց միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։