Բրիտանացի գիտնականները պնդում են, որ ոչ թանկ և մատչելի դեքսամետազոնը կարող է օգնել կորոնավիրուսի ախտորոշմամբ բազմաթիվ ծանր հիվանդների կյանքը փրկելուն:
Հետազոտողների տվյալներով, բուժման ընթացքում դեքսամետազոնի կիրառումը 33%-ով նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքին միացված հիվանդների մահվան ռիսկը և 20%-ով՝ արյունը թթվածնով հագեցնելու մեթոդի կիրառման դեպքում:
Դեքսամետազոնի կլինիկական փորձարկումները՝ կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման գործընթացում, աշխարհում ձեռնարկվող լայնածավալ ջանքերի մի մասն են արդեն գոյություն ունեցողներից Covid-19-ի բուժման համար առավել արդյունավետ դեղամիջոցը որոշելու համար:
Ըստ հետազոտողների, եթե դեքսամետազոնը համավարակի հենց սկզբից կիրառվեր «ծանր» հիվանդների բուժման ժամանակ, ապա Բրիտանիայում հնարավոր կլիներ մինչև 5 հազար մարդու կյանք փրկել:
Դեղը թանկարժեք չէ, ուստի դրա արդյունավետությունը կորոնավիրուսով հիվանդների կյանքի համար պայքարում հատկապես կարևոր է հիվանդների մեծ թվով աղքատ երկրների համար: