Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաշմիրի հարևանությամբ գտնվող Լադակհ նահանգում չինացի զինվորականների հետ բախումների ժամանակ սպանվել է 20 հնդիկ զինծառայող: Սա 45 տարվա ընթացքում մահվան ելքով առաջին դեպքն է, այսպես կոչված, իրական հսկողության գծում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ավելի վաղ հնդկական բանակը հաղորդել էր, որ Գալվանի հովտի շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է երեք զիծառայող՝ սպա և երկու զինվորական: Սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ ստացավ վնասվածքներից մահացել է ևս մի քանի մարդ:
Միևնույն ժամանակ, հնդկական մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են, որ միջադեպի ականատեսները հրազենի ձայն չեն լսել և ենթադրում են, որ հնդիկ զինվորականներին «ծեծելով են սպանել»:
Վերջին շաբաթների ընթացքում հաճախակի են դարձել հսկիչ գծում երկու երկրների զինծառայողների միջև բախումները։
Չինաստանի և Հնդկաստանի միջև իրական սահմանագիծը թույլ է գծանշված, մինչդեռ սահմանին առկա գետերի, լճերի և լեռների գագաթներին առկա ձյունը նպաստում է սահմանի աշխարհագրական դիրքի փոփոխությանը։ Սա հանգեցնում է նրան, որ Հնդկաստանի և Չինաստանի բանակների զինծառայողները շատ կետերում բախվում են միմյանց։