Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսի 665 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 18 հազար 698 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 746 մարդ, շարունակում է բուժվել 10 հազար 818- ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 7560 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 309 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 101-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 89 հազար 992 քաղաքացի: