Ռուսաստանում 489 բժիշկ մահացել է կորոնավիրուսից:
Համաձայն Ռուսաստանի Առողջապահության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Ալլա Սամոյլովայի' բժիշկների շրջանում մահերի թիվը վերջին տվյալով ավելացել է 101-ով: Սամոյլովան սրան նպաստող գործոն է համարել պաշտպանիչ սարքավորումների մատակարարման խնդիրները:
«Եթե անկեղծ լինեմ, դեռևս սկզբում կային խնդիրներ ու թերություններ»,- նշել է ծառայության ղեկավարը:
Ռուսաստանը աշխարհում գրանցված դեպքերի թվով երրորդն է' ավելի քան 561 հազար դեպք' ներառյալ 7790-ը վերջին 24 ժամվա ընթացքում: Մահացությունների պաշտոնական թիվը 7760 է: