ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շուրջ մեկ ամիս է, ինչ շրջում է ոստիկանության ծառայողի հետ, քանի որ Հայաստանը պատերազմի մեջ է: Այս մասին ասել է Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«ՀՀ-ն գտնվում է պատերազմական դրության մեջ և մենք ունենք բազմաթիվ թշնամիներ և ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված մարդկանցից մեկը։ Վերջիվերջո, ես չեմ բացառում, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք այս գործընթացների շրջանակներում, մեղմ ասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը։ Հիմա ինձ հետ ոստիկանության աշխատակից է, արդեն մեկ ամիս է ինձ հետ շրջում է և ես կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը պետք է ամենաբարձր ձևով ապահովի և դա նորմա՜լ է »,- ասաց նա: