Հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում տեղի էր ունեցել ատեստատների հանձնման արարողություն և հիմնական ուշադրությունը հրավիրվել էր դպրոցի տնօրենի վրա։ Տեսանյութը մեծ վրդովմունք էր առաջացրել 114 դպրոցում սովորող աշակերտների և արդեն ավարտածների շրջանում, ինչից հետո մեկնարկեցին տարբեր ակցիաներ։ Աշակերտների կողմից, ովքեր հանդիսանում էին հենց այդ օրվա հիմնական կազմակերպիչները իրականացվեց ստորագրահավաք՝ ի պաշտպանություն 114 ավագ դպրոցի տնօրենի, որին մասնակցել է 1751 մարդ։ Ստորագրահավաքին անմիջապես հաջորդեց աշակերտների վիդեո-չելենջը, որտեղ նրանցից յուրաքանչյուրը պարզաբանում էր ներկայացնում, թե իրականում ինչ է տեղի ունեցել։
Ներկայումս տեղի է ունենում նաև մեկ այլ չելենջ՝ արդեն դպրոցն ավարտած երիտասարդների կողմից իրականացվող, որին միացել են 114 դպրոցն ավարտած Հայաստանում և արտասահմանում բնակվող տարբեր բնագավառների ներկայացուցիչներ /ինժեներներ, բժիշկներ, քաղաքագետներ, փիլիսոփաներ, տնտեսագետներ, ծրագրավորողներ և այլն/։