«Հունիսի 19-ին ընդունված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև սահմանադրական ճգնաժամի կիզակետում», - ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Նրա խոսքով՝ «Դեմոկրատիայի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովը» («Վենետիկի հանձնաժողով») պարզաբանել է Սահմանադրական դատարանի դերը Սահմանադրության փոփոխության գործընթացում և ընդունել Ազգային ժողովի' իր որոշումը չեղյալ հայտարարելու իրավասությունը հանրաքվեի միջոցով: Ավելին, այն ընդունել է, որ Սահմանադրական դատարանի կազմին վերաբերող 2015-ի Սահմանադրության դրույթների լիարժեք կատարման նպատակը օրինական է: Այս նպատակը դատավորների իրավասության և նրանց անկախության պահպանման անհրաժեշտության հետ համաձայնեցնելու համար Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել այն դատավորներին, որոնք դեռ չեն ավարտել 12 տարվա պաշտոնավարման ժամկետը, պաշտոնավարել մինչև այդ ժամկետի ավարտը։ Իսկ այն դատավորները, ովքեր արդեն 12 տարի պաշտոնավարել են, պետք է կարողանան օգտվել նախքան փոխարինվելը նոր անցումային ժամանակահատվածից։ Այդ ժամանակահատվածի երկարությունը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը: Վենետիկի հանձնաժողովը ափսոսում է, որ Հայաստանում չի նախատեսվում այդպիսի անցումային ժամանակաշրջան։ «Ես հրավիրում եմ բոլոր իշխանություններին առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները սահուն կերպով իրականացնելու միջոցով և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան», - եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը: