Ղազախստանում 29-ամյա Բեկզատ Մուկաշևայի ծնողները որոշել են ուղեղի վիրահատության միջոցով «բուժել» իրենց որդուն նույնասեռականությունից: Այս մասին Instagram-ում գրել է նրա զուգընկերը՝ Արման Հասանովը:

Նրա խոսքով՝ Մուկաշևայի ծնողները հրաժարվել են այն փաստից, որ իրենց որդին նույնասեռական է, նրան հաճախ փակի տակ են պահել և ծեծի ենթարկել:

Հասանովը նշում է, որ մի քանի անգամ փորձել են փախուստի դիմել, սակայն իրենց միևնույնն է գտել են և վերադարձրել տուն:

«Հունվարին նրանք գլխի վիրահատություն կատարեցին՝ կարծելով, որ բնածին հիդրոցեֆալուսը, որը չէր վնասում նրա առողջությանը, ազդում է նրա գեյ լինելու վրա: Նրանք հավատում էին, որ այդ կերպ Բեկզատը կդադարի գեյ լինել»,- գրում է նա:

Հասանովը նշել է, որ իրենք փախել են Ռուսաստան, սակայն Մուկաշևը ստիպված է եղել անձնագրի պատճառով վերադառնալ Ղազախստան, բայց հետ գալ չի կարողացել. սահմանները փակվել են կորոնավիրուսի պատճառով:

«Նրանք մինչև հիմա ուժով պահում են նրան տանը և չեն թողնում ինձ հետ կապ հաստատել և նաև փաստաբաններին թույլ չեն տալիս տեսնել նրան»,- պատմում է Հասանովը :