Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ադրբեջանի կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և առողջացածների ցուցակի մի մասը՝ նշելով, որ կհրապարակեն նաև տվյալների մյուս մասը։
Այս հրապարակումով է կիսվել նաև ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը՝ գրելով. «Առաջին տվյալները արդեն հետաքրքիր են։ Օրինակ միայն Բաքվի ԽԵթայի շրջանում հունիսի 22-ին անցկացվել է 50 թեստ, որից 37-ը դրական է եղել։ Կեսից անհամեմատ ավելին։ Մյուսները դեռ նայում ենք։ Հետաքրքիր բաները երեկոյան կգրեմ թերևս»,-գրել է ադբրեջանագետը։
Հիշեցնենք, որ վերջերս ադրբեջանցի հաքերները հրապարակել էին կորոնավիրուսով հայ վարակակիրների տվյալները։