Երկարատև պայքարի արդյունքում փրկվել է 57-ամյա կնոջ կյանքը։ Այս մասին հայտնում են «Նորք» ԻԿՀ-ի ֆեյսբուքյան էջում:

 

«Երկկողմ ինֆիլտրատիվ թոքաբորբով, COVID-19 դրական կնոջ մոտ հիվանդության ագրեսիվ ընթացքը հնարավոր եղավ կանխել և անցնել ապաքինման «Նորք» ԻԿՀ մասնագետների կողմից:

Պացիենտը «Նորք» ԻԿՀ-ում բուժման մեջ է երկար ժամանակ, այժմ պատրաստվում է դուրս գրման, անցնում վերջնական հետազոտությունները, որից հետո կսահմանվի տնային մեկուսացում։

Առողջ եղեք»,- ասված է գրառումում: