Միացյալ Նահանգներում ձեռներեցները սկսել են տիեզերքի բույրով օծանելիքի ստեղծման աշխատանքները: Այդ մասին հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ գործարար Մեթ Ռիչմոնդը օծանելիք ստեղծելու նպատակով սկսել է միջոցներ հավաքել Kickstarter նախագծի համար: Օծանելիքը ստացել է Eau de Space անվանումը:

Ռիչմոնդը նշել է, որ բուրմունքի բանաձևը «կորել է NASA-ի բյուրոկրատական միջանցքներում»:

Նրա խոսքով, բուրմունքը ստեղծելիս հաշվի կառնվեն տիեզերագնացների հիշողությունները, ըստ որոնց, տիեզերքը ռոմի, տապակած սթեյքի, ազնվամորու և վառոդի խառնուրդի հոտ ունի: