Մենք ունենք ակնկալիք և ուզում ենք ապավինել գլխավոր դատախազության ողջախոհությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ներկայացված փաստերը առավել քան հիմնավոր են, առավել քան անբեկանելի են և մենք ուզում ենք ակնկալել, որ իրավապահ համակարգը տվյալ դեպքում Գլխավոր դատախազությանը կառաջնորդվի բացառապես օրենքով և օրինականությամբ։ Ես շարունակում եմ Գլխավոր դատախազության նկատմամբ ունենալ իմ մեծ վերապահումները՝ վստահ լինելով, որ այդտեղ իրավական որևէ հիմք չկար, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ձեռնպահ մնանք»,-ասաց Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որՀ ՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Հայրենիքը» հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Դատախազություն։