«Ռուսաստան -24» պետական հեռուստաալիքով «Վեստի» հաղորդաշարի հաղորդավար Վլադիմիր Ժարինովը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ հեռանում է աշխատանքից, քանի որ չի ցանկանում խթանել «իշխանությունների ապակառուցողական գործողությունները»՝ կապված Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հետ։ «Այսօր ես հեռացման դիմում գրեցի։ Տարօրինակ զգացողությամբ եմ գնում։ Յոթ տարի աշխատեցի այս ոլորտում, փորձեցի օբյեկտիվ լինել: Բայց այն, ինչ հիմա կատարվում է, անիրատեսական է: Սահմանադրության փոփոխությունները պատմական հանցագործություն են: Իմ կարիերայի ընթացքում ես ստիպված չեմ եղել հրապարակայնորեն բացահայտել իշխանությունների ապակառուցողական գործողությունները: Հիմա նույնպես չեմ ուզում: Ես տեսնում եմ, որ այս խելագարությանը չմասնակցելու միակ ձևը աշխատանքս լքելն է», ֊ գրել է Ժարինովը՝ հավելելով, որ չի մասնակցելու քվեարկությանը։

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հիմնարար օրենքում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը սկսվել է հունիսի 25-ին և կտևի մինչև հուլիսի 1-ը: Մոսկվայում և Նիժնի Նովգորոդի մարզում այն ընթանում է էլեկտրոնային եղանակով։